Նորություններ

Գայանե Գալոյանին տեղափոխել են քրակատարողական հիմնարկ. վերաքննիչը մերժել է բողոքը

Հաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանին տեղափոխել են Աբովյանի քրեակատարողական հիմնարկ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց նրա փաստաբան Մնացական Գալոյանը:

Վերաքննիչ դատարանում խափանման միջոցը փոխելու մասին բողոքը մերժվել է և հիվանդանոցից Գայանե Գալոյանին տեղափոխել են քրակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրված ՀՔԾ վարույթում քննվող մի քրեական գործի շրջանակում: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Փաստաբանի առողջական վիճակի պատճառով վերջինս գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել