Թուրքիայում 117 զինվորական է ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը 117 զինվորականի ձերբակալության մասին ձերբակալության օրդերներ է տվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

Զինվորականները, որոնց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, կասկածվում են անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար: Գործի շրջանակներում քննվել են 268 զինվորականի անձնական տվյալներ:

Այսօր նաև հեղաշրջման փորձի մասնակիցների հետ կապ ունենալու կասկածանքով Ստամբուլում ձերբակալվել է 60, իսկ Ադանայում 38 մարդ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել