Նախարարը հանդիպել է Առաջնորդության դպրոցի սաներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար  Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին։

Հանդիպման մասնակիցները հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ էին կամ տեխնոլոգիական ընկերություններում աշխատող այլ մասնագետներ։

Հարց ու պատասխանի ձևաչափով շփման թեմաները բազմազան էին. տրանսպորտային համակարգ, ճանապարհաշինություն, փոստային-սուրհանդակային ծառայություններ, ՏՏ ոլորտ ու դրանց առնչվող հարկային բարեփոխումներ։

Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, լսել նրանց առաջարկությունները տարբեր ոլորտների վերաբերյալ։

Վահան Մարտիրոսյանն առաջարկել է մշտապես բարձրաձայնել իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրների մասին` հավաստիացնելով, որ նախարարությունը բաց է բոլոր տեսակի առաջարկությունների ու քննարկումնների համար։

Նախարարը հաջողություն է մաղթել ուսանողներին թե՛ Առաջնորդության դպրոցում ուսումնառության, թե՛ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել