Նորություններ

«Միսս Հայաստան» ապրանքանիշը ապօրինի են օգտագործել. գործակալությունը հերքում է պահանջելու

Պատրաստ ենք եղել «Միսս Հայաստան» ապրանքանիշի լիցենզիան փաստաթղթերով հանձնել նրանց, սակայն Գոհար Հարությունյանը ոչ մի քայլ չարեց այդ ուղղությամբ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Միսս Հայաստան» գործակալության շահերը ներկայացնող փաստաբան Հարություն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Գոհար Հարությունյանը Քրեական օրենսգրքի երկու դրույթ է խախտել. «Առաջինը ապրանքանիշի ապօրինի օգտագործումն է, այսինքն Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտին չհետևելը, որը 353 հոդվածով է կարգավորվում»:

Փաստաբանի խոսքով՝ նրանք մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին առաջարկել են, որ օրինական կարգով «Միսս Հայաստան» ապրանքանիշը ձեռք բերի, սակայն նա ընդառաջ չի գնացել:

«Իմ վստահորդը՝  «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը, պահանջում է հրապարակային հերքում, նաև մտածում ենք վնասի փոխատուցում պահաջելու մասին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել «Միսս Հայաստան» գործակալության կողմից, որ «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը ապօրինի օգտագործել է գործակալության ապրանքանիշը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել