Նորություններ

Գայանե Գալոյանի գործով քննիչ է ձերբակալվել

Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի գործով քննիչ է ձերբակալվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Գալոյանի փաստաբանը՝ Մնացական Ղազարյանը:

Նրա խոսքով՝ քննիչի ձերբակալման մասին իմացել է վերաքննիչ դատարանում խափանման միջոցի փոփոխման համար նշանակված նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրված ՀՔԾ վարույթում քննվող մի քրեական գործի շրջանակում: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել