Նորություններ

Զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաք է ճանաչվել Բանգոկը

Բանգկոկը 2016 թվականին զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքն է եղել, հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով MasterCard–ի մամուլի ծառայությունը։

Ֆինանսական ընկերության փորձագետները վերլուծել են անցյալ տարի աշխարհի 132 խոշոր քաղաքներ այցելությունների տվյալները։ Արդյունքում պարզվել է, որ այդ շրջանում գիշերակացով Թաիլանդի մայրաքաղաք է այցելել 19.41 մլն ճանապարհորդ։

Երկրորդ տեղում Լոնդոնն է՝ 19.06 մլն այցելուով։ Փարիզը եզրափակում է լավագույն եռյակը։ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներում 2016-ին գիշերել է 15.45 մլն մարդ։

Չորրորդ տեղում է Դուբայը՝ 14.87 մլն մարդ, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Սինգապուրը։

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Նյու Յորքը, Սեուլը, Կուալա Լումփուրը, Տոկիոն եւ Ստամբուլը։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել