Նորություններ

Ճանապարհային հարկի արտոնություն­նե­րից օգտվելու նոր կարգ կսահմանվի

Կառավարոթւյան սեպտեմբերի 28-ի նիստում որոշում կկայացվի ճանապարհային հարկի արտոնություն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերը ԵՎ դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին:

Նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտո­տրանս­­­­­­պորտային միջոցները` թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջոր­­­­­­դող 20-րդ հարկային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության ավտո­մո­բի­լա­­­­­յին ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտո­նու­թյան կիրառության համար հիմք են ընդունվում տրանս­պոր­տա­յին միջոցի հաշ­վառ­ման վկա­յա­­գիրը կամ տրանսպորտային միջո­ցի սեփականության իրա­վուն­քի պետական գրանցման վկա­յականը կամ շարժական գույքի կադաստր վարող մար­մնի կողմից տրված տեղե­կան­քը՝ հարկ վճարողին սեփա­կա­նու­թյան իրավունքով պատ­կա­նող ավտոտրանսպորտային միջոցի վերա­­բերյալ,

Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն հանքագործական գոր­­­­­­­­ծունեության մեջ օգտագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները, որոնք Հայաս­­­տանի Հանրապետության ավտոմոբիլային ճանա­պարհ­նե­րից չեն օգտվում, Հայաս­տա­­նի Հանրապետության ավտոմո­բի­­­լային ճանապարհներից օգտվելու համար՝ ճանա­պար­հա­­­­­­յին հարկից ազատման արտո­նու­թյան կիրառության համար հիմք են ընդունվում տրանս­պոր­­տային միջոցի հաշ­վառ­ման վկա­յա­­գիրը կամ տրանսպորտային միջո­ցի սեփա­կա­նու­թյան իրավունքի պետական գրանցման վկա­­յականը կամ շարժական գույքի կադաստր վարող մար­մնի կողմից տրված տեղե­­կանքը՝ հարկ վճարողին սեփականության իրա­վունքով պատ­կա­նող ավտո­տրանս­պոր­տա­յին միջոցի վերա­­բերյալ,

հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված բեռ­նա­տար ավտո­տրանս­պորտային միջոցները Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանա­­­­պարհներից օգտվելու համար՝ ճանա­պարհային հար­կից ազատման արտո­նու­թյան կիրա­­­ռության համար հիմք են ընդունվում փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշ­վա­ռում) վարող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարո­ղին սեփա­­կա­նու­թյան իրա­վունքով պատ­­կանող` հաշ­վա­­ռումից ժամանակավորապես հան­ված ավտո­­տրանս­պոր­տա­յին միջոց­նե­րի վերաբերյալ:

Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 191-րդ հոդ­վածի 4-րդ մասի համաձայն, ճանապարհային հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտ­վելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահ­մա­նում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 191-րդ հոդ­վածի 4-րդ մասով սահ­­մանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառա­վարության որոշ­­­­մամբ ճանապարհային հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­­տաթղ­թերը և դրանց ներկայացման կարգը ներկայումս սահմանված չէ:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­­նել ճանապարհային հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տա­թղ­թերը և դրանց ներկայացման կարգը:

Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ճանապարհային հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերը և դրանց ներ­կա­յաց­ման կարգն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել ճանապարհային հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտ­վելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերը և դրանց ներկայացման կարգը:

 

 Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել