Վահագնի թաղամասում գյուրզա են հայտնաբերել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի թաղամասի տներից մեկում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել