Նորություններ

Գերակատարվել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման ծրագիրը

Մարտ ամսից մեկնարկած մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման 2017 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները գերակատարվել են: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է եղել նորոգել ընդհանուր առմամբ 755 շենքի հարթ տանիք, որից 388-ը` հիմնովին, իսկ 367-ը՝ մասնակի: Մինչդեռ, արդեն իսկ հիմնանորոգվել է 450, իսկ մասնակի՝ 427 հարթ տանիք, ընդհանուր առմամբ՝ 877 շենքի հարթ տանիք:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այս տարվա ծրագրով նախատեսված է եղել նորոգել նաև 778 բազնաբնակարան շենքի թեք տանիք, որոնցից 10-ը` հիմնովին, 768-ը՝ մասնակի: Արդեն հիմնանորոգվել է 12 թեք տանիք, որոնցից 2-ը՝ համատիրությունների միջոցներով: Իսկ մասնակի վերանորոգվել է 926 շենքի թեք տանիք:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել