Սպասվում են մինչև 24-ժամյա ջրանջատումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 25-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. Ժամը 09:30-18:00  կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի՝ Ջերմուկի խճուղու, Երկրաբաններ, Վիկտոր Համբարձումյան թաղամասերի, Շինարարների փողոցի,
2. Ժամը 09:00-17:30  կդադարեցվի  Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ, Ջրառատավան համայնքների, <<Սևան>> քրեակատարողական հիմնարկի:

Սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 26 ժամը 10:00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Երկաթ-գծի ավանի, Նորավան թաղամասի, Ս. Գրիգորյան փող. 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և անհատական տների, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների, Ախուրյանի խճուղու 2ա շենքի ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 28-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Ջրաշեն և Մուշավան թաղամասերի, Մասիս-Նուբարաշեն խճուղիների խաչմերուկում գտնվող գազալցակայանի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել