Նորություններ

Պրակտիկա՝ լուսանկարիչների և օպերատորների համար

Իրավաբան.net լրատվական կայքը հայտարարում է  լուսանկարիչների և օպերատորների մասնագիտական պրակտիկայի անցկացման վերաբերյալ:

Պրակտիկան անվճար է, այն տևելու է երեք ամիս: Այս ընթացքում մասնակիցները կհմտանան օպերատորական աշխատանքում, կլուսանկարահանեն դատական նիստեր, հարցազրույցներ, միջոցառումներ, կպատրաստեն ռեպորտաժներ և հարցումներ: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցել Իրավաբան.net կայքի հատուկ նախագծերին:

Այսպիսով` պրակտիկայի ավարտին օպերատորները`

1. կստանան մասնագիտական նոր գիտելիքներ,
2. կկարողանան դրանք կիրառել գործնականում,
3. կնկարահանեն դատական գործեր,
4. կխորացնեն սեփական հմտությունները մասնագիտական հեռուստալրագրության ասպարեզում:

Պրակտիկայի կազմակերպման մասին`

Հայտեր կարող են ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների օպերատրություն և լուսանկարչություն ֆակուլտետներում սովորող ուսանողները (2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի):

Անձնական համակարգչի առկայությունը ցանկալի է:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2017 թ-ի հոկտեմբերի 10-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Օպերատոր-Լուսանկարիչ»:

Հեռախոս՝ 010 54 01 99, կոնտակտային անձ՝ Ալեքսանդր Սարգսյան։

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել