Նորություններ

Արա Բաբլոյանը ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատել ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունն ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում, որն սկիզբ է առել 1988 թվականից:

Արա Բաբլոյանը հպարտությամբ նշել է, որ ՀՕՖ-ի հետ համագործակցում է դեռեւս նրա ձեւավորման տարիներից:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին, մասնավորապես «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու Բերդի տարածաշրջանի բնակչությանը:

ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել մեծ նվիրումով եւ շարունակաբար իրականացված ծրագրերի համար, որոնց շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր, կանխարգելվել բազմաթիվ հիվանդություններ:

Արա Բաբլոյանը պատասխանել է նաեւ հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, առողջապահության եւ այլ ոլորտների:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել