Նորություններ

Ավտոբուսի վթարից տուժած 2 ուղևոր դուրս է գրվել հիվանդանոցից (թարմացված)

Համար 35 երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով՝ 2 ուղևոր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտորն, 4 ուղևոր տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս մասին Իրավաբան.net ի հետ զրույցում հայտնեցին հիվանդանոցներից:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ այդ երկու ուղևորները անցել են բոլոր հետազոտությունները և դուրս են գրվել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող տուժածների մասին նորություն դեռ չկա:

Հիշեցնենք, Համար 35 երթուղային տրանսպորտի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել է բետոնե պատին: Վթարը տեղի էր ունեցել Շերամի փողոցում, տարբեր մարմանական վնասվածքներով 10 ուղևոր տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ:

23:38

ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1996 թ. ծնված Լ. Ա.-ը և 1960 թ. ծնված Ս. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել տուժածներին: ՈԻղևորներ՝ 1965 թ. ծնված Գ. Կ.-ը, 1934 թ. ծնված Բ. Պ.-ն, 1974 թ. ծնված Դ. Ս.-ը, 1952 թ. ծնված Զ. Մ.-ը, 1962 թ. ծնված Ե. Ս.-ը և 2000 թ. ծնված Ն. Ս.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Գ. Կ.-ի, Բ. Պ.-ի և Դ. Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն, իսկ Զ. Մ.-ի, Ե. և Ն. Ս.-երի առողջական վիճակը՝ բավարար:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատու, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել