Նորություններ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրվել մշակույթի գործիչները

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյաննը  Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել դուդուկահար Ջիվան Արամայիսի Գասպարյանին, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Հարությունի Չեքիջյանին, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Անելկա Գրիգորի Գրիգորյանին, ստեղծագործող սերնդի կրթության և կինոարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար Դավիթ Էդուարդի Մուրադյանին, երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր Մարտին Ցոլակի Վարդազարյանին, արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար դերասան Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանին, հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային երկարամյա ակտիվ գործունեության համար Արմեն Վարդանի Սարգսյանին և տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Վարդան Սիրմաքեշին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել