Նորություններ

Կարո Եղնուկյանի ընտանիքին ազատ են արձակել ոստիկանության բաժնից

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի երեխաներ Հակոբին, Սիմեին, Էլմոնին, եւ և նրա կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին, ինչպեսև համախոհներ Աղավնի Սահակյանին եւ Գեղեցիկ Տոնոյանին ազատ են արձակել ոստիկանության բաժնից: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Պաշտպանի խոսքով՝ նրանց բողոքի ակցիա կազմակերպելու համար չեն բերման ենթարկել. «Ոստիկանություն պայթուցիկի մասին ահազանգ էր ստացել, որը ըստ հաղորդման Հանրապետության հրապարակում էր տեղակայված: Նրանք էլ այդ պահին այնտեղ էին»:

Հիշեցնենք, որ Եղնուկայնը կալանավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեղադրանքով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել