Նախագահը մեկնել է ԱՄՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են Հանրապետության Նախագահի այլ երկկողմ հանդիպումներ:Այս մասին տեղեկացնում է ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել