«Սև ցուցակների» միջոցով Բաքուն փորձում է սահմանափակել ԼՂՀ այցելությունները. Ռուբեն Մելիքյան

«Սև ցուցակների» եւ քրեական հետապնդումների միջոցով Բաքուն փորձում է սահմանափակել Լեռնային Ղարաբաղ այցելությունները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

«Իմ ադրբեջանցի գործընկերը հայտարարում է, որ Ռամիլ Սաֆարովը, բոլորս գիտենք՝ ով է նա,  պետք է օրինակ ծառայ»,-Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ սրանով Ադրբեջանը սրանով անցնում է հայատյացության «կարմիր գիծը»:

Օմբուդսմենը  հիշեց նաև Ադրբեջանի կողմից  մի քանի ամիս առաջ շահարկված  երեխայի եւ տատիկի սպանությունը. «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը ոչ մի հայտարարություն չի կատարել մեր զոհված Վաղարշակի կապակցությամբ, որը զոհվել էր ապրիլի 2-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ժամանակ: Մենք մեր տրամադրության տակ եղած լուսանկարները չենք հրապարակել՝ հաշի առնելով, որ Վաղարշակն ազգականներ ունի, իսկ Ադրբեջանը տարածել է դատաբժշկական փորձաքննության լուսանկարները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել