Ավտոկայանատեղիում հայտնաբերվել է օձ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/5 շենքի ավտոկայանատեղիում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել