Նորություններ

ԵՊՀ է ընդունվել 2.602 ուսանող. մյուս բուհերում նույնիսկ 1.000 ուսանողի շեմը չի անցել

Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից:

Մայր բուհում ընդունելությունն ընթացել է բնականոն հունով. միասնական քննությունների շրջանակում ԵՊՀ է ընդունվել ընդհանուր դիմորդների ավելի քան 30 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ ոչ մի պետական բուհ չի հաղթահարել նույնիսկ 1.000 ուսանողի շեմը: ԵՊՀ-ին ընդունելության բարձր ցուցանիշներով` 2.602 դիմորդ, հաջորդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 851 դիմորդ, 3-րդ տեղում 837 դիմորդ ցուցանիշով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է:

Ոչ պետական բուհ է ընդունվել 31 դիմորդ՝ նախատեսված 3.200 տեղի համար:

«Կարելի է ասել, որ բոլոր օրինաչափությունները պահպանվում են, և ոչ մի արտասովոր բան չի գրանցվել: Տարեցտարի նվազում է շրջանավարտների թիվը, և այդ տեսանկյունից շատ ավելի լուրջ քննարկման կարիք ունի 2018 թ.-ի ընդունելությունը, քանի որ դպրոցներն ունենալու են 10.000 դպրոցների շրջանավարտ, հետևաբար դիմորդների թիվը չի գերազանցի 5.000-ը: Դա նշանակում է, որ կրկնակի պակասելու է և՛ շրջանավարտների, և՛, բնականաբար, դիմորդների թիվը»,- հայտնել է  ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Ստորև կարող եք ծանոթանալ 2017-2018 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներով բուհեր ընդունվածների թվին:

Իրավաբան.net

 

 

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել