Նորություններ

Զորամասի փոխգնտապետը մեղավոր է ճանաչվել՝ պետությանը պատճառած վնասի համար

Վիգեն Վլադիմիրի Պետրոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1 և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկի` 900.000 (ինն հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգի միջոցով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը մեղմացնել` հաշվի առնելով Վիգեն Պետրոսյանի` մինչև դատական քննությունը անազատության մեջ գտնվելը, նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով և վերջնական պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ N զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ Վ.Պետրոսյանը, ստորագրված պայմանագրերի հիման վրա N զորամասին հաց մատակարարող ՍՊԸ-ի պատասխանատու աշխատողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անձնակազմի համար անհրաժեշտ փաստացի մատակարարված հացի քանակը փաստաթղթով ներկայացնել ավել և գրանցված յուրաքանչյուր N քանակի  դիմաց ստանալ համապատասխան գումար։ Փոխգնդապետը, պարտավոր լինելով կազմակերպել և  վերահսկել զորամասում ստացված հացի սահմանված հաշվառման ու հաշվետվության կարգը, շահադիտական նկատառումներով հանձնարարել է նույն զորամասի պարենային ծառայության պետ, մայոր Է.Ալեքսանյանին ՍՊԸ ուղարկել արդեն իսկ զորամաս մատակարարված հացի վերաբերյալ ապրանքագրեր, որոնք վերադարձվել են մատակարարված հացի քանակն ավել ներկայացված կեղծ գրառումներով։ Վերադաս հրամանատարությանը ներկայացվել են զորամասում ըստ կաթսայական բավարարման համար անհրաժեշտ քանակից ավելի շատ հաց մատակարարվելու մասին, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական ծանր վնաս։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել