Հայտնաբերվել է օձ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 19:11-ին ահազանգ է ստացվել, որ 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները շախմատ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ վարչական շրջանի 2-րդ միկրոշրջանի տներից մեկի ավտոտնակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել