Նորություններ

Ո՞վ կարող է ՀՀ-ում դառնալ դատավոր

Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվում են որակավորման ստուգումներ:

Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 22-ից 60 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, նախկինում չեն հեռացվել կամ ազատվել Դատական դպրոցից:

Անկախ վերը նշված պայմաններին բավարարելու հանգամանքից, անձը չի կարող մասնակցել դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգումներին, եթե

1) դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.

3) նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

4) ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

5) չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:

Իրավաբան.Net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել