Նորություններ

Ի՞նչ անել, եթե ձեր ուղեբեռը վնասված կամ թալանված է

Եթե  ուղեբեռը ժամանել է վնասված կամ թալանված, ապա ուղևորը  պետք է դիմի  Կորած և Գտնված իրերի բաժին   մինչև ուղեբեռների ստացման սրահը  լքելը: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից:

Օդանավակայանի աշխատակիցները կկազմեն համապատասխան արձանագրություն, որը իր մեջ կներառի վնասված ուղեբեռի նկարագրությունը , քաշը, նկարները, ինչպես նաև  ուղևորի  կոնտակտային տվյալները:

Կորած և Գտնված իրերի բաժնում ուղևորին կտրամադրվի վնասված ուղեբեռի արձանագրությունը  և  փոխադրող ավիաընկերության տվյալները , հետագա գործողությունների համար:

Եթե ուշացած ուղեբեռը ստացվել է վնասված  կամ  թալանված  առաքման միջոցով , ապա անհրաժեշտ է առաքման ծառայության աշխատակցի ներկայությամբ  համապատասխան նշում կատարել առաքման արձանագրության մեջ   և կապ հաստատել Կորած և Գտնված   իրերի բաժնի հետ վնասված ուղեբեռի արձանագրություն  կազմելու նպատակով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել