Նորություններ

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է կրթական ծրագրի մասին

Անգլերենի իմացությունը տալիս է այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են արտասահմանյան կրթությունը կամ միջազգային աշխատանքը. այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Չկա անգլերենը կատարելագործելու ավելի լավ տարբերակ, քան դրա կիրառումը: Եթե Դուք ավագ դպրոցի հայաստանցի աշակերտ եք (ծնված 2000 թվականի փետրվարի 15-ից մինչև 2003 թվականի հուլիսի 15-ը) մտածե՛ք 2018-2019 ուսումնական տարվա համար Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրին դիմելու և հաջորդ ուսումնական տարում ԱՄՆ-ում ապրելու և սովորելու մասին: Բոլոր ծախսերը հոգում է ծրագիրը, որին կարող են դիմել բոլոր աշակերտները: Կարիք չկա, որ Ձեր թեկնածությունն առաջարկի Ձեր դպրոցը կամ ուսուցիչը։ Քննությունն անվճար է, նախօրոք գրանցվելու կարիք չկա: Քննություններն սկսված են, բաց մի թողեք Ձեր հնարավորությունը: ԲAյց Դուք մի ընտրական փուլի ընթացքում կարող եք քննություն հանձնել ընդամենը մեկ անգամ: Բազմակի մասnակցությունն արգելված է: Առաջիկա քննություններն անցկացվելու են ՎանաձորումՍտեփանավանում և Իջևանում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://goo.gl/Bnxvk1 »,-ասված է հայտարարության մեջ:

Թիմն արդեն եղել է Գավառում և Հրազդանում. շաբաթ օրը ՝ Գյումրիում, կիրակի օրը՝ Վանաձորում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել