Նորություններ

Վրաստանի քաղաքացին փորձել է ռուս կնոջը ճամպրուկով դուրս բերի Թուրքիայի տարծքից

Վրաստանի քաղաքացին փորձել է անօրինական ճանապարհով Թուրքիայի տարածքից ռուս կնոջ տեղափոխել: Անցակետի աշխատակիցները կնոջը հայտնաբերել են չամպրուկի մեջ, այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով թուրքական լրատվաիջոցներին:

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի «Սարփի» մաքսակետում՝ վրաց–թուրքական սահմանին։ 47-ամյա քաղաքացին, ով դժվարությամբ իր հետևից տարել է մեծ ճամպրուկը՝ կասկածելի է թվացել մաքսակետի աշխատակիցների համար, ինչի հետո նրանք որոշել են ստուգել պարունակությունը: Ներսում թաքնված է եղել ՌԴ քաղաքացի 27-ամյա Անգելինա Սամուսենկոն:

Պարվում է, որ երիտասրադ կինը վթարի մասնակից է եղել Թուրքիայում, որը տեղի է ունեցել ս.թ. մայիսին՝ զբոսաշրջային քաղաք Քեմերում: Կինը վրաերթի է ենթարկել տեղի բնակիչներից մեկին, ավելի ուշ պարզվել ո, որ նա հարբած է եղել: Հաշվի առնելով , որ նա փոքր մեկ տարեկան երեխա ունի, Թուրքիայի դատարանը որոշել էր չհեռանալու մասին ստորագրության դիմաց բաց թողնել նրան, երեխան վթարի ժամանկ կնոջ հետ էր եղել։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել