Նորություններ

Այսօրվա շաբաթօրյակի ընթացքում աղբավայր է տեղափոխվել շուրջ 340 տոննա աղբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ սեպտեմբերի 16-ը հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներ, ընդհանուր առմամբ՝ 14.900 անձ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անկախության տոնին ընդառաջ հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: Պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիները, պուրակները, անտառային տարածքները, պողոտաներին, փողոցներին, հրապարակներին, դպրոցներին, ինչպես նաև հանրային նշանակության այլ կառույցներին հարակից տարածքները:

Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել ձեռնոցներով, պարկերով, բահերով, փոցխերով և անհրաժեշտ այլ պարագաներով: Առավել դժվարամատչելի տեղանքների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա՝ ինքնաթափեր, ամբարձիչներ, կռունկներ, ջրցան մեքենաներ և այլն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 74 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 340 տոննա աղբ:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել