Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկում արջը փախել է վանդակից

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20:46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի տարածքում արջը դուրս է եկել վանդակից և բարձրացել վանդակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արջին տեղափոխել  են վանդակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել