Պարգևատրումներ՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով

Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար այսօր՝ սեպտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրել.

համալսարանի ուսումնական դեպարտամենտի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Բոնդարենկիոյին,

համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հայկ Ղազարյանին:

համալսարանի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Կարապետյանին:

Երախտագիտության մեդալով է պարգևատրվել  համալսարանի պրոռեկտոր, հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը:

Մովսես Խորենացու մեդալով՝ համալսարանի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմինե Սիմոնյանը:

«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝ համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Արտավազդ Մելկիկյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել