Նորություններ

«Եվրոպան Հայաստանում» ցուցահանդես՝ Հայաստանում՝ ԵՄ ընկերությունների համար

Այսօր տեղի ունեցավ «Եվրոպան Հայաստանում» բազմաոլորտային առևտրի և ներդրման առաջին ցուցահանդեսը՝ Հայաստանում՝ Եվրամիության ընկերությունների համար:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:

ԵՄ-ն՝ առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը, մշտապես կարևորում է անդամ երկրների և Հայաստանի միջև արդյունավետ առևտրային համագործակցությունը: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է, այն տալիս է լայն հնարավորություններ: Հայաստանը ընգրկված է  Եվրոպական միության «Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP+)» ռեժիմից օգտվող երկրների ցանկում, ինչը նշանակում է ԶՐՈ մաքսատուրք Հայաստանում արտադրվող և դեպի ԵՄ շուկա արտահանվող շուրջ 6300 արտադրտեսակի համար: Քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկիր է՝ հայկական արտադրանքը դեպի ԵԱՏՄ արտահանելու դեպքում կիրառվող  մաքսային սակագները զրոյական են: Վերջին, սակայն ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է որ, Հայաստանը Իրանի սահմանակից երկիր է: ԵԱՏՄ-ը նախատեսում է կնքել Ազատ առևտրի միջանկյալ համաձայնագիր Իրանի հետ, որը կընդգրկի մաքսային տուրքերի նվազեցում սահմանափակ թվով գյուղատնտեսական և արդյունաբերական (դեղագործության, տեքստիլ, պողպատե արտադրանք, մեքենաներ, էլեկտրական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ եւ այլն) ապրանքների համար: Երկարաժամկետ հեռանկարում՝ նախատեսվում է կնքել լիարժեք Ազատ առեւտրի համաձայնագիր: Մինչդեռ՝ ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանը իրավունք կունենա ստեղծել Ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)՝ հայ – իրանական սահմանին:

Առևտրի ցուցահանդեսի նպատակն է խթանել Եվրոպական միության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը, ուսումնասիրել ներդրումների առավելությունները և եվրոպական ու հայկական արտադրողնորին ու ծառայություններ մատուցողներին ընձեռել ներմուծման և արտահանման նոր հնարավորություններ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել