Հրդեհ Զանգակատաուն գյուղում. այրվել է անասնագոմը և 1000 հա անասնակեր

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 14-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղի Պարույր Սեւակ փողոցի (5-րդ նրբանցք) թիվ 4 տան բակում գտնվող անասնագոմում (սեփականատեր Զ. Ս.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին:

Ամբողջությամբ այրվել է անասնագոմը (մոտ 120 քմ), հարակից կուտակված մոտ 1000 հակ անասնակեր, մոտ 10 խմ վառելափայտ, մոտ 10 խմ աթար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել