Նորություններ

Քաղաքական ապաստան տալու որոշումը նախագահը չի ընդունի

Քաղաքական ապաստան տալու լիազորությունը ՀՀ նախագահից կտեղափոխվի հատուկ լիզոր մարմնին: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան՝ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարման ժամանակ:

Զեկուցողի խոսքով՝ օրենքի նախագիծը պետք է ենթարկվի փոփոխությունների՝ ելնելով, սահմանադրությունում կատարված փոփոխություններից:

«2-րդ փոփոխությունն այն է, որ դիմումների ուսումնասիրման 10-օրյա ժամկետը մենք դարձնում ենք 30-օրյա ժամկետ, եւ հնարավորթություն ենք տալիս ավելի մանրամասն քննարկել քաղաքական ապաստան խնդրողի դիմումը»,-իր խոսքում նշել է Տերտերյանը:

Փոփոխվել է նաև բողոքարկման կարգը: Այն տեղափոխվել է դատական տիրույթ, և եթե նախկինում բողոքարկվում էր վերադասության կարգով, ապա այս նախագծով բողոքարկումը կիրականացվի դատական կարգով:

Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանից քաղաքական ապաստան հայցող չենք ունեցել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել