Նորություններ

ՌԴ-ն և Թուրքիան կնքել են զենքի մատակարարման նոր պայմանագիր

Մոսկվան ու Անկարան կնքել են Թուրքիա C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայությունը, հայտնում է Интерфакс-ը:

«Թեմայի յուրահատկության և զգայունության պատճառով այս փուլում կոռեկտ չենք համարում բացահայտել բոլոր մանրամասները»,- նշել են ծառայությունում:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ պայմանագիրը մեկնաբանելու առաջնահերթ իրավունքը պատկանում է պատվիրատուին:

«Ընդ որում՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիային տվյալ համակարգի մատակարարումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահերին»,- հավելել են ծառայությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն ռուսական կողմին է հանձնել անհրաժեշտ կանխավճարը՝ Ռուսաստանի Դաշնությունից С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար:

Ավելի վաղ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական С-400 համակարգերի մատակարարումներին:

Թուրքիայի նախագահն իր հերթին շեշտել է, որ Թուրքիան որևէ մեկին հաշվետու չէ իր անվտանգությունն ապահովելու ճանապարհին կատարած քայլերից և «իր անկախությունը պահելու հետ կապված որոշումներն ինքնուրույն է կայացնում»:

Էրդողանը չի մոռացել կոչեր հղել նաև Արևմուտքին՝ պնդելով, որ Թուրքիայի հետ բարեկամ համարվող դաշնակից երկրները ժամանակին հրաժարվել են Թուրքիային անօդաչու սարքեր վաճառել, մինչդեռ, ըստ Էրդողանի, զինել են ահաբեկիչներին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել