Գազանջատում Երևանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի  գազաֆիկացման  եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ  ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով  սեպտեմբերի  12-ի  ժամը 10:00-ից  մինչեւ սեպտեմբերի  13-ի  ժամը 20:00-ն  դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա-1, Ա-3 թաղամասերի, Բաբաջանյան փողոցի թիվ 98/2, 98/4, 98/5, 98/6, 98/7, 98/8  բազմաբնակարան շենքերի, Րաֆֆու, Ամառանոցային փողոցների առանձնատների եւ տարբեր նշանակության  հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել