Տեխնիկական պատճառներով պահպանված արգելանքների արագ կվերացվեն

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության ղեկավարին է զեկուցվել ինչպես նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին, այնպես էլ հաշվետվություններ են ներկայացվել օգոստոս ամսվա ընթացքում Ծառայության բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի, ինչպես նաև կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող տարաբնույթ կատարողական գործողություններին առնչվողայլ առանցքային հարցերի վերաբերյալ:

Ի կատարումն ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի՝ նախորդ խորհրդակցության ընթացքում տված հանձնարարականի՝ զեկուցվել է, որ քաղաքացիների համար աճուրդների ընթացակարգի վերաբերյալ մշակված հուշաթերթի տրամադրումն էականորեն պարզեցրել էվերջիններիս համար տեղեկատվության ստացման գործընթացը՝ միևնույն ժամանակ հանգեցնելով հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցած և հաղթող ճանաչված լինելու դեպքում քաղաքացիների կողմից անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելիսսահմանված ժամկետների պահպանմանը:

Խորհրդակցության ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է նաև կատարողական վարույթների շրջանակներում կիրառվող արգելանքների համաչափության խնդրին: Հաշվի առնելով տեխնիկական պատճառներով արգելանքների՝երբեմնոչ ժամանակին վերացման խնդրի առկայությունը, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող դիմումները՝ Ծառայության ղեկավարն իրավասու ստորաբաժանումների պետերին հանձնարարել է սեղմ ժամկետում մեխանիզմներ առաջարկել ոչ համաչափ արգելանքների և կարճված վարույթների դեպքում բացառապես տեխնիկական պատճառներով պահպանված արգելանքների արագ վերացման ուղղությամբ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին են զեկուցվել նաև պետական ու ոչ պետական մարմինների հետ տարվող բանակցությունների ու հանդիպում-քննարկումների արդյունքները, որոնք նպատակ ունեն զգալի դյուրինացնել և ավտոմատացնել հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթների ընթացքում իրականացվող գործողությունների կատարումը:

Ի թիվս այլ հարցերի՝ Ծառայության ղեկավարին է զեկուցվել նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև կատարողական վարույթների ընթացքին վերաբերող այլ հանձնարարականներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել