Նորություններ

Պլանային ջրանջատում է սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից «Կաթնաղբյուր» ջրաղբյուրի էլեկտրասնուցման դադարեցման պատճառով, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
 1. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 5-րդ, 7-րդ  8-րդ, 9-րդ զանգվածների,
2. Կոտայքի մարզի՝ Արամուս և Կաթնաղբյուր գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել