Հրդեհ Շիրակում. հացատուն է այրվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 17:32-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի Հովհաննես Խաչատրյանին պատկանող թիվ 32 տան բակում գտնվող հացատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:59-ին, մարվել՝ 18:16-ին:

Հացատանը այրվել է կուտակած գոմաղբ (մոտ 3 խմ) և ջերմահարվել հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել