Նորություններ

Կնոջը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող տղամարդն անմեղսունակ է ճանաչվել

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի տներից մեկի հյուրասենյակում, հուլիսի 12-ին, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Խաչիկ Թորոսյանը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր հատվածներին:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ասվում է մեղադրական եզրակացության մեջ: Ծեծի արդյուքնում կինը ստացել է գանգի թագի և հիմի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ վնասվածքներ:

Նրան տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին. մահացել է:

Նիստը նախագահող դատավոր Սուրեն Մնոյանի որոշմամբ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տղամարդու նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշում կկայացնի:

Կնոջը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող տղամարդն անմեղսունակ է ճանաչվել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել