Նորություններ

Ո՞ր երկրներն են մահապատիժ կիրառում՝ կոռուպցիայի համար

Ամբողջ աշխարհում մահապատժի հետևանքով կյանքից զրկվում են հազարավոր մարդիկ: Միայն 2015-ին գրանցվել է ավելի քան 1600 մահապատիժ, չհաշված Չինաստանի դեպքերը: Հիմնվելով «Միջազգային համաներման» վերջին տվյալների վրա, այն 54%-ով  ավել է համեմատած 2014-ի հետ, գրում է rappler.com-ը:

Ֆիլիպիններում ընթացիկ 17-րդ Կոնգրեսը վերականգնում է մահապատիժն այն բանից հետո, երբ այն արգելվել էր 2006-ին: Բանավեճերի ընթանում նաև քննարկվում էր, թե արդյոք պետք է ավելացնել թալանը մահապատժի ենթակա հանցանքների շարքին:

Միաժամանակ, որոշ երկրներում առավելագույն դատապատիժը չի վերաբերում միայն հակաբարոյական հանցանքներին: Պետական պաշտոնյաները նաև դատապարտվել են կամ հնարավոր է դատապարտվեն մահվան կոռուպցիայի և նմանատիպ այլ հանցանքների համար, ինչպիսին է կաշառակերությունը: Որո՞նք են այդ երկրները.

Չինաստան

2015-ի տվյալներով Չինաստանը  ամենաշատ մահապատիժներ իրականացնող 3 երկրների շարքում է, Իրանի և Պակիստանի հետ մեկտեղ: Այնուամենայնիվ այդ մահապատիժները համարվում են հույժ գաղտնի և դժվար է հաշվել մահերի թիվը: Ինչպես հայտնում են, բանտարկյալները երկար չեն մնում որպես մահապապատժի դատապարտվածներ. նրանք կամ  անմիջապես մահապատժի են ենթարկվում կամ դատավճիռը երկու տարով հետաձգվում է:

Չինական կառավարությունը մարդկանց մահվան է դատապարտում տնտեսական և քաղաքական հանցանքների համար: Այն պաշտոնյաներն, ովքեր մասնակցություն են ունենում թմրանյութերիի մաքսանենգության, մարդկանց շահագործման և պետության կողմից հսկվող դեղամիջոցները ապօրինի վաճառքի համար յուրացնելու մեջ, նույնպես մահապատժի են ենթարկվում:

2011-ին Չինաստանում մահապատժի են ենթարկվել Հանգժոուի նախկին փոխքաղաքապետ Քսու Մայոնգը և Սուժոուի փոխքաղաքապետ Ջիանգ Ռենջին: Պաշտոնյաները մեղավոր էին ճանաչվել 50 միլիոն դոլարի կաշառակերության համար:

Ինչպես հայտնի է, Քսուն ցոփ կենսակերպ է ունեցել: Ասում են, որ նրա տունը հետազոտելիս գտնվել են ոսկյա ձուլածո և թանկարժեք զարդեր:

2010-ին Չոնգկինգ արդարադատության բյուրոյի տնօրենը նույնպես սպանվել է կաշառակերության և կազմակերպված հանցանքին աջակցելու համար: 2008-ին Չենգդուի մի քաղաքային պաշտոնյա ևս մահապատժի է ենթարկվել կաշառակերության համար:

Պետական սննդի և դեղամիջոցների կառավարման նախկին ղեկավարը նույնպես մեղավոր էր ճանաչվել կաշառք ստանալու համար և 2007-ին արժանացավ նույն ճակատագրին:

Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեան, ինչպես և Չինաստանը, մահվան դատավճիռների հարցում գաղտնապահություն է դրսևորում: Հայտնի է, որ այդ գաղտնապահությունը աճեց, երբ Կիմ Յոնգ-Ունը ստանձնեց երկրի կառավարումը:

Դժվար է հասանելի զեկուցումները հաստատելը, քանի որ սովորաբար երկիրը չի բարձրաձայնում մահապատիժները: Միջազգային լրատվամիջոցները սովորաբար կախված են հյուսիսկորեական աղբյուրներից:

Մինչ այժմ Հյուսիսային Կորեայում իրականացված ամենահակասական արձագանքներ գտած մահապատիժը Կիմի հորեղբայր Չանգ Սոնգ-Թաեկի մահապատիժն էր 2013-ին: Չանգը եղել է ղեկավարող կուսակցության առաջատար դիրքերում է և Ազգային Պաշտպանության Կոմիտեի փոխնախագահն էր:

Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ նա մեղադրվել է կոռուպցիայի մեջ. նա շինարարական նյութեր է փոխանցել իր ծանոթներին, փորձել է տապալել պետությունը և հեղաշրջում կազմակերպել:

Նաև հայտնի է, որ Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել Կորեայի Ժողովրդական Բանակի գործողությունների նախկին ղեկավար գեներալ Պիոն Ին Սոնը: Հյուսիսկորեական աղբյուրները հայտնում են, որ նա դատապարտվել է «կոռուպցիայի ու կանոններին չենթարկվելու» համար 2015-ին` պաշտոնազրկումից երկու ամիս անց:

2015-ին նաև շուրջ 50 պաշտոնյաներ սպանվել են տարբեր մեղադրանքներով. սկսած կոռուպցիայից մինչև «հարավկորեական պղպջակային օպերաները դիտելը»:

Հանրային անվտանգության փոխնախարար Օ Սանգ-հոնը և Միջազգային Օլիմպիական Կոմիտեի անդամ Չանգ Ունգը սպանվել են 2014-ին կոռուպցիայի մեղադրանքով:

Իրաք

2010-ին Իրաքում Ալի Հասան ալ-Մաջիդի կամ «Քիմիական Ալիի» մահը երկրի ամենատխրահռչակ մահապատիժն էր: Նա դատապարտվել է մարդկության դեմ հանցանքների համար, ներառյալ` 1988-ին Քրդական տարածաշրջանում իրականացրած թունավոր գազով հարձակումը:

1990-ականներին Իրաքի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառման ընթացքում նա վարել է շատ առաջատար կառավարական պաշտոններ, և հայտնի է, որ օգտագործել է իր դիրքը մաքսանենգության և բիզնես գործարքների համար: Ենթադրվում է, որ նրա «անբարոյական կոռուպցիան» պատճառ է հանդիսացել 1995-ին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելու համար:

Իրան

Իրանում, գաղտնիության խիստ քաղաքականության պատճառով, պետական գործիչների լայնորեն լուսաբանված մահապատիժների դեպքեր չկան: Սակայն այնտեղի օրենքով կեղծման, մաքսանենգության կամ արտադրանքի կեղծման համար պաշտոնյաներին մահ է հասնում:

Այնուամենայնիվ, ասում են, որ 2013-ից ի վեր, երբ Հասան Ռուհանին դարձել է նախագահ, հազարավոր անձինք Իրանում մահապատժի են ենթարկվել` Իրանի Մարդու Իրավունքների համաձայն:

Ինդոնեզիա

Ինդոնեզիայում կոռուպցիոն որոշ գործողությունների համար, որոնք լուրջ ազդեցություն են ունենում երկրի ֆինանսների ու տնտեսության վրա, հասնում է մահապատիժ:

Ինդոնեզիան մահապատիժը վերականգնել է 2013-ին` դադարեցնելով 2008-ից սկսած պատժի հնգամյա ոչ պաշտոնական սառեցումը: Համաձայն «Միջազգային համաներման», 2012-ի տվյալներով 130 հոգու սպասվում է մահապատիժ:

Թաիլանդ

Թաիլանդում մահապատիժ է սահմանված կառավարության պաշտոնյայներին, ժողովրդավարական ներկայացուցիչներին, դատական պաշտոնյայներին, կամ դատախազներին` կաշառքներ պահանջելու և առաջարկելու համար: Չնայած, իրականում, ոչ ոք նմանատիպ հանցանքի համր մահապատժի չի ենթարկվել:

2015-ի հուլիսին իրավարարները փոփոխել են հակակոռուպցիոն ակտը` որպեսզի առավելագույն դատապատիժը տարածվի նաև այն օտարերկրյա պաշտոնյաների և միջաջազգային կազմակերպությունների վրա, որոնք կաշառքով կզբաղվեն:

Լաոս

Քաղաքացիները` ներառյալ հանրային պաշտոնյաները, որոնք խոչընդոտում են առևտրին, գյուղատնտեսությանը, կամ այլ տնտեսական գործընթացներին` պետական տնտեսությանը վնասելու մտադրությամբ, կարող են մահապատժի ենթարկվել:

Վիետնամ

Վիետնամում հափշտակման համար սահմանված է մահապատիժ, այն պայմանով սակայն, եթե յուրացված գումարը 5 հարյուր միլիոն դոնգ կամ ավելին է, կամ եթե այն ունեցել է «հատկապես լուրջ» հետևանքներ: 3 հարյուր միլիոն դոնգ կամ ավելին կազմող կաշառակերությունը նաև ենթակա է պատժի:

Այն պաշտոնյաները, որոնք իրականացնում են բարձրարժեք իրերի անօրինական միջսահմանային առևտուր և արտադրության, պահեստավորման, տեղափոխումների, կամ կեղծված փողերի, գանձապետական օրինագծերի կամ պարտատոմսերի շրջանառության «հատկապես լուրջ» հանցանքներ, կարող են արժանանալ նույն պատժին:

Մյանմար

Մյանմարում թմրանյութերի հետ առնչվող հանցանքները, որոնք  իրականացվում են հանրային ծառայողի ազդեցության կամ իշխանության չարաշահմամբ, դատապարվում են մահվամբ:

Մարոկկո

Կաշառակերությունը, հատկապես երբ այն դատավորին կամ ատենակալներին մղում է մահվան դատավճռի կայացման, ենթակա է առավելագույն պատժի: Այնուամենայնիվ զեկույցները ցույց են տալիս, որ Մարոկկոյում վերջին մահապատիժն իրականացվել է դեռևս 1993-ին:

Դատապարտյալը ոստիկանության գլխավոր հրամանատար Մոհամեդ Թաբեթն էր, ով դատապարտվել էր բազմաթիվ մեղադրանքներով. «անպարկեշտ հարձակում, բռնաբարություն և առևանգում», և «բարբարոսական գործողություններ ու խռովարարություն»:

Թարգմանությունը` Վիկտորիա Բադալյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել