Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունն ավարտվեց

Փաստաբանների պալատում քիչ առաջ ավարտվեցին պալատի նախագահի ընտրությունները: Իրավաբան.net-ին հայտնեց ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Նա նշեց, որ ընտրության իրավունք ունեցող 1852 փաստաբաններից քվեարկությանը մասնակցել է 1086-ը։

Ներկայումս սկսվել է քվեների հաշվարկն ու արդյունքների ամփոփումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել