Նորություններ

Ավտովթարի հետևանքով երկու հոգի մահացել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13:53-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 65 UT 384 (վարորդ՝ 1964 թ. ծնված Վ. Շ.) և «Opel Zafira» մակնիշի 34 SC 386 (վարորդ՝  1995 թ. ծնված Է. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները Վ. Շ.-ի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Զ. Ս.-ի դիերը դուրս են բերել ավտոմեքենաներից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, իսկ Է. Գ.-ը հոսպիտալացվել է Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել