Արա Զոհրաբյանը՝ մարզերից փաստաբաններին ավտոբուսով Երևան տեղափոխելու մասին

Երեկ Փաստաբանների պալատի կողմից հայտարարություն տարածվեց այն մասին, թե մարզերում ապրող փաստաբաններին Երևան տեղափոխելու և ընտրություններին մասնակցելու համար տրանսպորտային միջոցներ են տրամադրվելու և այդ մեքենաների մեկնելու ժամերի ցուցակը հրապարակվեց:  

ՓՊ նախագահի ընտրությունների ժամանակ միշտ էլ կազմակերպվել է մարդկանց տեղափոխումը, քանի որ միակ ընտրատեղամասը Երեւանում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Փաստաբանների պալատի (ՓՊ) ընտրությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՓՊ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը

Նրա խոսքով՝ սա սովորկան ընթացակարգ է եւ պահպանվել է միշտ: Նախապես հայտարարվում է մեկնման ժամը եւ վայրը եւ ավտոբուսը քվեարկողներին տեղափոխում է Երեւան:

«Կապ չունի, թե ում օգտին են քներակելու, քվերակողներին մենք ուղղակի տեղափոխում ենք: Մեզ մոտ կեղծիք չի կարող լինել, ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է, լրագրողներն էլ հնարավորություն են ունենալու մասնակցել այդ գործընթացին»,-նշեց ՓՊ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել