Նորություններ

ՀԷՑ-ը շարունակում է իրականացնել Էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման գործընթաց

 Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հիման վրա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն շարունակում է իրականացնել Էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման գործընթաց:

ՀԷՑ-ի  աշխատակիցները նախօրոք պայմանավորված օրը կայցելեն քաղաքացիների բնակարան։ Վերակնքման համար անհրաժեշտ է բաժանորդի կամ վերջինիս ներկայացուցչի ներկայությունը՝ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով։Այցի ժամանակ կատարվելու է էլեկտրամատակարարման պայմանագրերի գույքագրում,պայմանագրային տվյալների ճշգրտում և թերի փաստաթղթերի համալրում։Պայմանագրի վերակնքման ժամանակ կկնքվի նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել