UCOM-Ը հանդես է եկել նորարարական առաջարկով

2017 թ. սեպտեմբերի 5-ին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի և MTT ընկերության (Aiva Mobile բրենդ) գլխավոր տնօրենի տեղակալ, «Միջօպերատորական գործակցություն» բիզնես-միավորի տնօրեն Անդրեյ Աժիգիրովի համատեղ մամլո ասուլիսին հայտարարվեց նոր՝ «Ունիվերսալ Պլյուս» ծառայության մեկնարկի մասին:

Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում:

«Aiva Mobile-ի հետ մեզ հաջողվել է հայկական շուկայի համար հեղափոխական առաջարկ ստեղծել, որը Ucom-ի բաժանորդներին թույլ կտա ընդմիշտ մոռանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոմինգի մասին: Հայաստանում բաժանորդները կօգտագործեն հայկական հեռախոսահամարը «Ունիվերսալ Պլյուս» հետվճարային սակագնային պլանով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում կօգտվեն ռուսական համարից «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով և կզանգեն Հայաստանի բոլոր ցանցեր մատչելի սակագներով», – մանրամասնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Այս սակագնային պլանը ստեղծվել է Ucom շարժական կապի հաճախորդների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա, հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային զանգերի 70 տոկոսից ավելին իրականացվում է դեպի Ռուսաստան: Գլխավոր տնօրենի խոսքով նմանօրինակ գործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:

«Ունիվերսալ Պլյուս» հետվճարային ծառայության հետ բաժանորդները ոչ միայն ձեռք են բերում 1 SIM-քարտ 2 համարով՝ հայկական և ռուսական, այլև սակագնային պլանում ներառված րոպեները կարողանում են օգտագործել Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում գտնվելիս ցանկացած համարով ստացված բոլոր մուտքային զանգերն անվճար են: Ավելին, ռոմինգում գտնվելիս բաժանորդը կարող է զանգեր ընդունել ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական համարին:

«Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն սերտ տնտեսական և մշակութային հարաբերություններ են հաստատել: Հայաստանը ԱՊՀ-ում ամենազարգացած հեռահաղորդակցության շուկաներից մեկն է, ուստի բարձր որակի ծառայությունները և մատչելի գները, ինչպես նաև Aiva Mobile ցանցի ներսում ռոմինգի բացակայությունը մեծ պահանջարկ կունենան Ucom-ի բաժանորդների շրջանում», – նշեց «Միջօպերատորական գործակցություն» բիզնես-միավորի տնօրեն Անդրեյ Աժիգիրովը:

Ռուսաստան ժամանելուն պես բաժանորդն ստանում է SMS-ծանուցում, որն առաջարկում է ընտրել Aiva-Mobile ցանցը: Հեռախոսի էկրանին հավաքելով ծառայության հատուկ USSD հրահանգը` կախված բաժանորդի գտնվելու վայրից, վերջինս ստանում է Aiva Mobile-ի մոսկովյան կամ պետերբուրգյան հեռախոսահամար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել