Նորություններ

Նոր գրականությունը հասանելի է Արդարադատության ակադեմիայում

Օգոստոսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ արդարադատության ակադեմիա, որտեղ ամերիկյան պատվիրակությունն իրավական գրականություն նվիրաբերեց Ակադեմիայի գրադարանին:

Գրքերի զգայի մասը վերաբերում է ԱՄՆ դաշնային ու Կանզասի նահանգային օրենսդրությանը:  Հանդիպման  ընթացքում հյուրերին ներկայացրեցին նորարական ուսումնական տեսանյութը, «Դատավորի էթիկա» թեմայի շրջանակում:

Հյուրերի կազմում էին ՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Հայաստանում և Վրաստանում ծրագրերի համակարգող Շարայա Հեյդենհայնը (Վաշինգտոն) և ԹՊԻՀ երևանյան գրասենյակի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել