Նորություններ

Արտագնա աշխատող ունենալը չի նշանակում, թե տվյալ ընտանիքը զրկվելու է նպաստից․ Արտեմ Ասատրյան

Այն, որ ընտանիքում կա արտագնա կամ մեր պետությունում աշխատանք ունենացող անդամ, դեռ չի նշանակում, որ ընտանիքը պետք է զրկվել նպաստից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում իրականացվող ստուգումները իրականացվում են  անապահովության ճիշտ գնահատման համար, եւ  եթե կա եկամուտ, ապա այն պետք է արտացոլվի տեղեկատվական համակարգում:

«Եթե ընտանիքում կա մեկ աշխատունակ անձ՝ ցածր աշխատավարձով եւ 5 խնամակյալ, ապա այստեղ միանշանակ է, որ տվյալ ընտանիքը պետական նպաստից օգտվում է, եւ օգտվելու է: Մենք խոսում ենք այն մասին, որ եթե կա եկամուտ, ապա այն պետք է արտացոլվի տեղեկատվական համակարգում»,-նշեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ արտագնա աշխատող ունենալն էլ չի նշանակում, որ տվյալ ընտանիքը զրկվելու է նպաստից եւ եթե  որեւէ ընտանիքում լինում է բացակա անդամ, ապա դա պետք է հաշվի առնվի անապահովության գնահատման ժամանակ.«Այս ձեւով՝ այն ընտանիքները, որոնք անապահով չեն, չեն օգտվի նպաստից»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել