Նորություններ

Հակակրանք բորբոքող այս նյութը իրականության հետ որևէ աղերս չունի. Ռուզան Մուրադյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, որ «Ժողովուրդ» օրաթերթը և armlur.am կայքը այսօր՝ 08/09/2017թ., հրապարակել են հոդված՝ «Սեռական փոքրամասնությունները, Ռուզան Մուրադյանը և ԿԳՆ-ն. ուշագրավ պատմություն» վերնագրով: Օրեր առաջ, սույն հոդվածի բովանդակության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները հարցազրույցի տեսքով պարզաբանում են ստացել պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից, որում նա հերքել է սույն տեղեկատվությունը: Չնայած դրան՝ այսօր այս ապատեղեկատվությունը տեղ է գտել մամուլում, իսկ կայքում, նույնիսկ, անդրադարձ չի կատարվել հերքմանը: Հայտարարում ենք, որ Ռուզաննա Մուրադյանի անվան շուրջ տարածվող, հանրությանը մոլորության մեջ գցող, հասարակության շրջանում հակակրանք բորբոքող այս նյութը իրականության հետ որևէ աղերս չունի:

Խնդրում ենք թերթի և armlur.am կայքի խմբագրությանը, ինչպես նաև նյութը տարածած մյուս լրատվամիջոցներին հերքել այս ապատեղեկատվությունը: Ռուզաննա Մուրադյանը ևս մեկ անգամ հերքում է, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն չի քարոզել, նման բովանդակությամբ ձեռնարկ չի տպագրել, և անբարոյականություն է որակում իր անձը նման քարոզ իրականացնելու գործընթացի հետ կապելը:

Կոչ ենք անում հետևել պատգամավորի գործունեությանը և համոզվել, որ նա երբևէ չի խախտել հայակենտրոն, ավանդական իր դիրքորոշումը, հայեցի բարքերին հակասող որևէ քայլ չի իրականացրել այն ոլորտներում, որտեղ երբևէ ծավալել է գործունեություն՝ կլինի դա կրթական ոլորտ, օրենսդրական դաշտ, հասարակական սեկտոր, թե, պարզապես, միջանձնային հարաբերություններ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել