Նորություններ

Խոշոր հրդեհներ Ջաջուռում և Ջրաբերդում. մեկ հոգի այրվածքներով հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտակա սարալանջին:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:47-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 50 հա):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջաջուռ (52), Կամո (15), Ջաջուռավան (10) և Կրաշեն (10) գյուղերի 87 բնակիչ՝ գյուղապետերի գլխավորությամբ, ոստիկանության Ախուրյանի բաժնից 15 աշխատակից, N զորամասի 30 զինծառայող, «Հայ անտառտնտեսության» ՊՈԱԿ-ի 9 աշխատակից, Շիրակի մարզային փրկարարական վարչության 38 աշխատակից, 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և 1 S171 մակնիշի տրակտոր:

Մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայրում իրականացրել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ դաստակի և գլխի հատվածում 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը՝ փ/ծ ավագ Գ. Ոսկանյանը, ում հոսպիտալացրել են Գյումրու ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

Բացի այդ. 

Սեպտեմբեի 7-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում՝ ավազի հանքերի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել