Նորություններ

Օպտիմալացում առողջապահության նախարարությունում. կտնտեսվի 30 միլիոն դրամ

Այսօր կառավարության նիստին առողջապահության նախարարը ներկայացրեց «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Ըստ հիմնավորման` որոշման նախագծի ընդունումը պայմանավորած է «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով, որ ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է գիտական ծրագրերի, իսկ ՀՎԿԱԿ-ը՝ կիրառական-գիտական և գործնական ծրագրերի գործադրմամբ՝ մանրէային, վիրուսային և մակաբուծային ծագման վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, ախտորոշման և կանխարգելման, ինչպես նաև այդ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտներում, ապա արդյունավետ կլինի ինստիտուտի գործառույթների միավորումը ՀՎԿԱԿ-ի գործառույթների հետ և գիտական ծրագրերի իրականացումը ՀՎԿԱԿ-ի արդիականացված լաբորատորիաներում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լևոն Ալթունյանին հարցին ի պատասխան Լևոն Ալթունյանը հայտնեց, որ ակնկալվում է սրա արդյունքում 30 միլիոն դրամի տնտեսում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել