Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ առաջին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը

Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ առաջին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը:

Նշենք, որ Արտավազդ Գևորգյանը ծնվել է 1926 թվականի մարտի 30-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Նա Հանրապետության վաստակավոր իրավաբան։

1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է ասպիրանտուրայում։ 1957 թվականին ղեկավարել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնը, իսկ 1965-1967 թթ.` դեկանատը։

Ա.Գևորգյանը զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ. 1959 թվականից աշխատել է հանրապետության դատախազի պաշտոնում։ 1970 թվականին զբաղեցրել է հանրապետության Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը, 1970-1985 թթ.` վարել է հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնը, ապա նշանակվել է գերագույն դատարանի նախագահ, 1990-1997 թթ. աշխատել է

հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում։ Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ։

Արտավազդ Գևորգյանը մի քանի տասնյակ աշխատությունների, գիտաիրավաբանական հոդվածների հեղինակ է:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոմիտասի անվան կամերային երաժտության տանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել