Երևանի 131 դպրոցը նոր տնօրեն ունի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեպտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ 131 դպրոցի նոր տնօրեն է նշանակվել.

«Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ  կետով, հիմք ընդունելով Երևանի  «Պեյո Յավորովի անվան  հ.131 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի նիստի  հ.46 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 31.07.2017թ. h.12/17653 զեկուցագիրը`

1.«Երևանի Պեյո Յավորովի անվան  հ.131 հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սուսաննա Գուրգենի Դավթյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 5-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /05.09.2017թ.–05.09.2022թ./՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել